11.3.14

Էկոլուր

  
Այսօր՝ մարտի տասնմեկին՝ ժամը  15:15-ին Ավագդպրոց-վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ  կլոր սեղան՝ քննարկում: Քննարկամնը ներկա էին Տիար Բլեյանը, դպրոցների ղեկավարները, բնագիտական առարկայի դասավանդողները:  Թեման Էկոտուր 2014- հայտարարությունն էր, տարածումը՝ ծրագիրը կարող եք դիտել այստեղ: Էկո-հայրենագիտական ակումբի ղեկավար՝ Էկոտուր 2014-ի կազմակերպիչ Մարթա Ասատրյանը ներկայացրեց Էկոտուրի ծրագրերը, հայտերը, անվանակարգերը, մրցանակները: Որոշվեց, թե ովքեր են համակարգելու Էկոտուրյան անցուդարձը կրթահամալիրի բոլոր դպրոցներում: 

10.3.14

Դպրոցների համակարգողներ




Համակարգողներ
նախագիծ
1.      Ավագ դպրոց վարժարան- Էմանուել Ագջոյան
2.      Գեղարվեստի ավագ դպրոց- Գայանե Առաքելյան
3.      Քոլեջ արհեստների դպրոց - Շողիկ Պողոսյան
4.      Միջին դպրոցԱնուշ Ասատրյան
5.      Դպրոց պարտեզ- Գոհար Եղոյան
6.      Հիմնական դպրոցԼաուրա Մանուկյան
7.      Նոր Դպրոց Շուշան Ալեքսանյան
8.      Գեղարվեստի կրտսեր դպրոց - Անահիտ Եղյան

Էկոտուր 2014-ի աշխատակարգ

նախագիծ

«Դպրոցական բակը՝ պարտեզ» նախագծերի վերսկսում, ընթացքի լուսաբանում       
Բնագիտության դասավանդողները համակարգում են  սովորողների մի  խմբի նախագիծ, աշխատում դրա շուրջ, ընթացքը լուսաբանվում է mskh.am կայքում, Էկոտուրի բլոգում, սովորողների ուսումնական բլոգներում
Ընդհանուր պարապմունքների ժամանակ անդրադառնալ Էկոտուրի նյութերին, հայտարարություններին

9.3.14

Էկոգովազդների մրցույթ


Էկոտուր 2014-ը հայտարարում է Էկոգովազդների մրցույթ: Լավագույն էկոգովզդի հեղինակին նախատեսվում է խրախուսական մրցանակ:
·         Գովազդը պետք է արծարծի էկոլոգիական որևէ  խնդիր
·         Դիտողի համար պետք է լինի ազդեցիկ, ուսանելի
·         Կարևորվում է կրեատիվ մոտեցումը նյութին
·         Նկարահանաման միջոցները չեն սահմանափակվում
·         Տևողությունը 1-2 րոպե
Գովազդները կարող եք ուղարկել m.asatryan@mskh.am էլեկտրոնային հասցեին: