31.10.13
15.10.13
Վարպետության դաս- «Աղմուկը և մեր առողջությունը»
Վարում են՝ Նարեկ Սահակյանն ու Անի մանուկյանը
Թեման՝ «Աղմուկը և մեր առողջությունը»
Նպատակը՝
· Ծանոթացնել մեր հասակակիցներին աղմուկի խնդրին՝ այն դիտարկելով որպես էկոլոգիական հիմնախնդիր
· Ծանոթացնել աղմուկից առաջացած հիվանդություններին, աղմուկի վնասակար կողմերին
· Միասին քննարկում կազմակերպել և փորձել գտնել լուծումներ
Ընթացքը՝
Խաղ-«Աղմուկ»
Ցուցադրություն համառոտ ներկայցնելով
Քննարկում, զրույց թեմայի շուրջ
Ամփոփում՝ Էկոտուրի բլոգի կարծքիներ բաժնում կատարել գրառումներ ՝թեմայի արդիականության, արդյունավետության վերաբերյալ :
Անհրաժեշտ պարագաներ՝ թվային ֆոտոխցիկ, պրոյեկտոր, նոթբուկ, անլար ինտերնետ:
Վարպետության դաս - «ԳՄՕ»
Վարող՝
Մարինա Մնացականյան
Դասի թեման՝ «ԳՄՕ»
Նպատակը՝
·
Գաղափար
տալ գենետիկորեն մոդիֆիկացվածօրգանիզմերի մասին
·
Բացատրել
դրանց դրական և բացասական կողմերը
Ընթացքը՝
Հարցերի միջոցով պարզել
ինչ գիտեն ԳՄՕ-ների մասին
Ամփոփում՝
·
Ստեղծել աղյուսակ
|
Մթերքներ, որոնք ԳՄՕ
|
Մթերքներ,որոնք չեն պարունակում
|
Մթերքներ, որոնք օֆտագործել ենք, չիմանալով որ պարունակում են ԳՄՕ
|
|
|
|
|
Անհրաժեշտ պարագաներ՝
թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նոթբուկ, ինտերնետ ֆլեշ
Խորհրդատու՝ Մարթա Ասատրյան
6.10.13
Առաջին հայտը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից է
Անցել է մեկ ամիս, ինչ աշակերտ բառը փոխարինել եմ ուսանողով, չնայած մայրիկը դեռ դպրոցը չի փոխարինել համալսարանով: Դարձել եմ ուսանող, բայց մնացել եմ նույն կրթահամալիրյան սովորողը. այն սովորողը, ում ճանաչում էին հարազատ մարդիկ, այն սովորողը, ում դեռ 70 հոգի չի ճանաչում, միգուցե պետք էլ չէ Էկոտուրի ճամաբար
Հանրակրթական էկոտուր Էկոլոգիական
նախագծերի ամենամյա ստուգատեսը կարևորում է հաղթողների էկոճամբարների իրականացումը:
Այն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում
է էկոլագիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում: Ընթանում է շատ հագեցած
ծրագրով՝ վարպետության դասեր, արշավներ, հայրենագիտական զբոսանքներ, սպորտային միջոցառումներ:Կրթական
փոխանակումները,միջազգային շփումները ճամբարի կարևոր մասն են կազմում: Նմանատիպ էկոճամբարները
ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն: Ճամբարները կազմակերպվում են այնպիսի վայրերում,
որտեղ կան որոշակի էկոլոգիական խնդիրներ, որոնց լուծում է պահանջվում, որտեղ կարելի
է իրականացնել ճանաչողական, հայրենագիտական զբոսանքներ ու արշավներ:
26.7.13
Էկոլոգիական նախագծերի 4-րդ ամենամյա ստուգատես

Էկոլոգիական ուսումնական նախագծերի 4-րդ ամենամյա ստուգատես
Ապրիլի 24-26
Երևան
Աջակիցներ` ՀՀ ԿԳ նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
Էկոտուրի նպատակը՝ հասարակության ուշադրության ուղղում էկոլոգիական խնդիրներին, էկոլոգիական խնդիրների լուծում ուսումնական նախագծերով, էկոհանրակրթական գրադարանի ստեղծում, շրջակա միջավայրի բարելավում։
Էկոտուրի մասնակիցները՝ Հայաստանի, Վրաստանի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժական աշխատողների մինչև 5 հոգիանոց խմբեր՝
- հանրակրթական դպրոցը (դասարանը) ներկայացնող խմբեր.
- սովորողների ոչ ֆորմալ խմբեր, ակումբներ։
Էկոտուրի թեմաները՝
- Անաղբ դպրոց, համայնք
- Մեր բակը՝ պարտեզ
- Մեր լեռների էկոլոգիական խնդիրները
- Գյուղամիջյան, գյուղական ճանապարհներ
- 1988թ. երկաշարժի հետևանքների դանդաղ վերացումը` էկոաղետ
- Գետերը և հէկաշինության մոլուցքը
- Գետի հուն
- Թռչունին բույն
- Բնակավայրի հիմնախնդիրներ (կոնկրետ խնդիր)
- Հայկական Ատոմային էլոկտրակայան:Կյանքը ԱԷԿ-ի շուրջ:
Էկոտուրի մասնակիցների համար պարտադիր է համարվում «Անաղբ դպրոց, համայնք» կամ «Մեր բակը՝ պարտեզ» նախագծերից որևէ մեկը:
Հայտերի ներկայացման ժամկետը՝ ապրիլի 13-ից 20-ը։ Հայտը լրացվում է առցանց՝ ստուգատեսի պաշտոնական կայքում։ Հայտում ներկայացվում են.
- էկոլոգիական խնդրի լուծման ուսումնական նախագիծ և դրա իրականացման արդյունքները.
- դրամաշնորհի ներկայացվող ծրագիր՝ ուսումնական նախագծի ընդարձակում կամ այլ ուսումնական նախագիծ։
Էկոտուրի ժամանակացույցը
- Ապրիլի 22` Ծառի օրը. էկոտուրի մասնակիցները օրը նշում են իրենց բնակավայրում, դպրոցում. էկոտուրի կայքում պատմում օրվա մասին
- Ապրիլի 24-26` էկոտուրի մասնակիցների ստեղծագործական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. նախագծերի ներկայացում, կլոր սեղան, վարպետության դասեր
- Ապրիլի 24` միավորող ակցիա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
- Ապրիլի 25-ին՝ ժամը 15.15, էկոհամերգ Մարմարյա սրահում
- Ապրիլի 26-ին՝ ժամը 15.00, էկոտուրի արդյունքների ամփոփում
- Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի օրը. էկոտուրի մասնակիցները օրը նշում են իրենց բնակավայրում, դպրոցում. էկոտուրի կայքում պատմում օրվա մասին
- Հուլիս-օգոստոս` էկոտուրի հաղթողների արշավախմբային ճամբարներ
Հաղթող նախագծերն արժանանում են փոքր դրամաշնորհի։ Դրամաշնորհով իրականացված նախագծերի արդյունքները ներկայացվում են Էկոտուր 2015-ին։ Ստուգատեսի մրցանակը Հանրակրթական էկոտուր 2014-ի ճամբարի ուղեգիրն է։
Հանրակրթական էկոտուրի տարածման, գովազդի, էկոպատումների, էկոֆիլմերի-ֆոտոշարքերի, էկո-բլոգների համար որոշված են խրախուսական մրցանակներ։
Կրթահամալիրն ապահովում է այլ լեզվով ներկայացված նախագծի հայերեն թարգմանությունը:
Ստուգատեսի մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում, անարգել օգտվել թվային միջոցներից, ինտերնետից:
Ստուգատեսի մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում, անարգել օգտվել թվային միջոցներից, ինտերնետից:
Պաշտոնական կայք` ecotourmskh.blogspot.com.
Հեռ.(37410 ) 74 72 46
Ստուգատեսի տնօրեն՝ Մարթա Ասատրյան (37495) 61 70 70, m.asatryan@mskh.am
Подписаться на:
Комментарии (Atom)

