6.11.13

Կլոր Սեղան


Նոյեմբերի 12-ին՝ ժամը՝ 15:15, հրավիրում ենք Հանրակրթական էկոտուր 2014-ի առաջին Կլոր սեղանին։

Օրակարգում՝
·         Էկոտուրի մրցանականեր, դրամաշնորհների տրամադրում
·         Քննարկում, միասնական նախագծերի մշակում, Էկոտուր 2014 –ին գործուն աջակցություն
Հանրակրթական էկոտուր 2014-ի կազմկոմիտե
Վայրը՝ Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահ (ՀԱԶ Բ-1թ., Ա. Բաբաջանյան 25)



Էկոտուր 2014-ին Բնապահպանության նախարարությունը գործուն աջակցություն կունենա


15.10.13

Վարպետության դաս- «Աղմուկը և մեր առողջությունը»


Վարում են՝ Նարեկ Սահակյանն ու Անի մանուկյանը
Թեման՝ «Աղմուկը և մեր առողջությունը»
Նպատակը՝  
·       Ծանոթացնել մեր հասակակիցներին աղմուկի խնդրին՝ այն դիտարկելով որպես էկոլոգիական հիմնախնդիր
·       Ծանոթացնել աղմուկից առաջացած հիվանդություններինաղմուկի վնասակար կողմերին
·        Միասին քննարկում կազմակերպել և փորձել գտնել լուծումներ
Ընթացքը՝
Խաղ-«Աղմուկ»
Ցուցադրություն համառոտ ներկայցնելով
Քննարկում, զրույց թեմայի շուրջ
Ամփոփում՝ Էկոտուրի բլոգի կարծքիներ բաժնում կատարել գրառումներ ՝թեմայի արդիականության, արդյունավետության վերաբերյալ :

Անհրաժեշտ պարագաներ՝ թվային ֆոտոխցիկ, պրոյեկտոր, նոթբուկ, անլար ինտերնետ:

Վարպետության դաս - «ԳՄՕ»


Վարող՝    Մարինա Մնացականյան
Դասի թեման՝   «ԳՄՕ»
Նպատակը՝ 
·         Գաղափար տալ գենետիկորեն մոդիֆիկացվածօրգանիզմերի մասին
·         Բացատրել դրանց դրական և բացասական կողմերը
Ընթացքը՝
Հարցերի միջոցով պարզել ինչ գիտեն ԳՄՕ-ների մասին
Ամփոփում՝
·         Ստեղծել աղյուսակ
Մթերքներ, որոնք ԳՄՕ
Մթերքներ,որոնք չեն պարունակում
Մթերքներ, որոնք օֆտագործել ենք, չիմանալով որ պարունակում են ԳՄՕ




Անհրաժեշտ պարագաներ՝  թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նոթբուկ, ինտերնետ ֆլեշ
Խորհրդատու՝ Մարթա Ասատրյան

6.10.13

Առաջին հայտը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից է


Անցել է մեկ ամիս, ինչ աշակերտ բառը փոխարինել եմ ուսանողով, չնայած մայրիկը դեռ դպրոցը չի փոխարինել համալսարանով: Դարձել եմ ուսանող, բայց մնացել եմ նույն կրթահամալիրյան սովորողը. այն սովորողը, ում ճանաչում էին հարազատ մարդիկ, այն սովորողը, ում դեռ 70 հոգի չի ճանաչում, միգուցե պետք էլ չէ :) Չգիտեմ ինչու, ուսանող բառն ինձ այդքան էլ հոգեհարզատ չէ, այն այնքան գուեղ, պայծառ ու անհոգ չի հնչում, ինչքան աշակերտը, այնքան հպարտ չի հնչում, ինչքան Սեբաստացին, ինչքան կրթահամալիրի սովորողը… Չեմ ուզում ինձ ներշնչել, տրամադրել վատը, բայց դպրոցը կարոտում եմ: Կարոտում եմ դպրոցյան միջոցառումները, ճամբարները, ճամփորդությունները, առավոտյան պարապմունքները, ամեն ինչը… Չնայած արդեն շրջանավարտ լինելուս, երբեք չեմ մոռանա իմ կրթահամալիրյան հիշողությունները, աշխարհի ամենալավ պահերն ու դրա համար էլ շարունակում եմ մասնակցել իմ էկո-հայրենագիտական մրցույթներին ու բացի ինձնից նաև մեջ եմ բերել իմ համակուրսեցիներին, որոնց հետ էլ ստեղծվեց թիմը, որոնց հետ էլ սկսվեց աշխատանքը ու որոնց հետ դեռ երկար ճանապարհ կա անցնելու :) Թիմի նախնական ներկայացումն ու մեր հետագա անելիքը փորձեցինք ներկայացնել այս փոքր հոլովակում, խոստանալով, որ դեռ ավելին կտեսնեք :) Բարի էկո-օր :)