11.3.14

Էկոլուր

  
Այսօր՝ մարտի տասնմեկին՝ ժամը  15:15-ին Ավագդպրոց-վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ  կլոր սեղան՝ քննարկում: Քննարկամնը ներկա էին Տիար Բլեյանը, դպրոցների ղեկավարները, բնագիտական առարկայի դասավանդողները:  Թեման Էկոտուր 2014- հայտարարությունն էր, տարածումը՝ ծրագիրը կարող եք դիտել այստեղ: Էկո-հայրենագիտական ակումբի ղեկավար՝ Էկոտուր 2014-ի կազմակերպիչ Մարթա Ասատրյանը ներկայացրեց Էկոտուրի ծրագրերը, հայտերը, անվանակարգերը, մրցանակները: Որոշվեց, թե ովքեր են համակարգելու Էկոտուրյան անցուդարձը կրթահամալիրի բոլոր դպրոցներում: 
Ընդհանուր պարապունքների ընթացքում այսուհետև անըդհատ լուսաբանվելու է Էկոտուրը, որպեսզի առավել մեծ տարածում ունենա, աշակերտներն ավելի շատ շահագռգռվեն էկոխնդիրներով, և որ Էկոտուրը դառնա այնքան տարածված և ընդգրկուն, որքան Դիջիթեքն է: Տիար Բլեյանը խոսեց նախագծերի, դրամաշնորհների մասին, միասնական ակցիաները ներկայացրեց, կարևորեց, որ Էկոտուրը ունի երկու աջակից գործընկեր՝  ՀՀ ԿԳՆ Նախարարությունը և ՀՀ Բնապահպանության նախարարությունը:

Էկոտուրի  արդյունքները կամփոփվեն…, իսկ գլխավոր մրցանակը կլինի փոքրիկ դրամաշնորհը և  ճամբարի ուղեգիր, դեպի որևէ հատուկ պահպանվող տարածք: Էկոտուրին և դրա հետագա ծրագրերին կանդրադառնանք մեր առաջիկա նյութերում: 

Էկոլուրը՝ Սարիբեկյան Լաուրայի

Комментариев нет:

Отправить комментарий