3.4.14

Էկուտուրն ընդլայնում է իր աշխարհագրությունը


Բջնիի դպրոցը նույնպես կմասնակցի Էկոտուրին:
Այսօր առավոտյան Էկոակումբը ուղևորվեց դեպի Բջնի (ինչո՞ւ կրկին մենք, քանի որ Էկոտուր 2014-ի կամզակերպիչ ակումբը Էկո ակումբն է):
Բջնի գնացինք տիար Բլեյանի առաջարկով: Ծանոթացանք դպրոցում իրականացվող հանրային և բնապահպանական նախագծերին, ներկայացրեցինք մեր նախագծերը: Երևաց, որ, ի տարբերություն շատ գյուղերի դպրոցների, այստեղ կոնկրետ քայլեր են ձեռնակում բնապահպանական համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ՝աղբամանների ձեռքբերում գյուղի համար, աղբահավաքություններ Բջնիի բերդի և եկեղեցու շրջակայքում, դպրոցամերձ բակում վարդաստանի ստեղծում:

Մենք ներկայացրեցինք Էկոտուր 2014-ի ծրագիրը և առաջարկեցինք մասնակցել, նրանք սիրով համաձայնվեցին և առաջարկեցին գործընկերություն, համագործակցություն:
Բջնիի  դպրոցի հետ համատեղ կներկայացնենք Հրազդան գետի հունի մաքրման նախագիծը, որ նախատեսում ենք սկսել առաջիկա շաբաթում: Փոքրիկ զբոսանք կատարեցինք գետի երկայնքով, սակայն ձյունը և ուժեղ քամին թույլ չտվեցին մեզ նաև բերդի տարածք բարձրանալ:

Զատկական ծեսը Բջնիում կազմակերպվում է մեծ շուքով և դպրոցի տնօրենը մեր Կրթահամալիրին հրավիրեց ներկա գտնվել ծիսական Զատկի արարողությանը:

Էկոլուրը՝ Նարեկ Սահակյանի


Комментариев нет:

Отправить комментарий