Показаны сообщения с ярлыком Էկոտուր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էկոտուր. Показать все сообщения

3.4.14

Էկուտուրն ընդլայնում է իր աշխարհագրությունը


Բջնիի դպրոցը նույնպես կմասնակցի Էկոտուրին:
Այսօր առավոտյան Էկոակումբը ուղևորվեց դեպի Բջնի (ինչո՞ւ կրկին մենք, քանի որ Էկոտուր 2014-ի կամզակերպիչ ակումբը Էկո ակումբն է):
Բջնի գնացինք տիար Բլեյանի առաջարկով: Ծանոթացանք դպրոցում իրականացվող հանրային և բնապահպանական նախագծերին, ներկայացրեցինք մեր նախագծերը: Երևաց, որ, ի տարբերություն շատ գյուղերի դպրոցների, այստեղ կոնկրետ քայլեր են ձեռնակում բնապահպանական համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ՝աղբամանների ձեռքբերում գյուղի համար, աղբահավաքություններ Բջնիի բերդի և եկեղեցու շրջակայքում, դպրոցամերձ բակում վարդաստանի ստեղծում:

Մենք ներկայացրեցինք Էկոտուր 2014-ի ծրագիրը և առաջարկեցինք մասնակցել, նրանք սիրով համաձայնվեցին և առաջարկեցին գործընկերություն, համագործակցություն:
Բջնիի  դպրոցի հետ համատեղ կներկայացնենք Հրազդան գետի հունի մաքրման նախագիծը, որ նախատեսում ենք սկսել առաջիկա շաբաթում: Փոքրիկ զբոսանք կատարեցինք գետի երկայնքով, սակայն ձյունը և ուժեղ քամին թույլ չտվեցին մեզ նաև բերդի տարածք բարձրանալ:

Զատկական ծեսը Բջնիում կազմակերպվում է մեծ շուքով և դպրոցի տնօրենը մեր Կրթահամալիրին հրավիրեց ներկա գտնվել ծիսական Զատկի արարողությանը:

Էկոլուրը՝ Նարեկ Սահակյանի


9.3.14

Էկոգովազդների մրցույթ


Էկոտուր 2014-ը հայտարարում է Էկոգովազդների մրցույթ: Լավագույն էկոգովզդի հեղինակին նախատեսվում է խրախուսական մրցանակ:
·         Գովազդը պետք է արծարծի էկոլոգիական որևէ  խնդիր
·         Դիտողի համար պետք է լինի ազդեցիկ, ուսանելի
·         Կարևորվում է կրեատիվ մոտեցումը նյութին
·         Նկարահանաման միջոցները չեն սահմանափակվում
·         Տևողությունը 1-2 րոպե
Գովազդները կարող եք ուղարկել m.asatryan@mskh.am էլեկտրոնային հասցեին:



5.3.14

«Խնայել էներգիան»,- հնչում է աշխարհի չորս ծագերից


Էկոդաս Թբիլիսիում

Դասի թեման՝  «Ճառագայթում»
Նպատակը՝
·         Մասնակցություն  «Ճառագայթում» թեմայով դասին՝ էկոլոգիական խնդիրների ներկայացում, քննարկում, լուծումների առաջարկում
·         Ուսումնական, ճանաչողական զբոսանք Թբիլիսիում
·         Այցելություն Թբիլիսիի Էկոկենտրոն
·         Էկոտուր 2014-ի ներկայացում, մասնակցության հրավեր
·         Այցելություն Մցխեթա, Նարիկղալա


Նախապատրաստական աշխատանքներ
·         Այցելություն Հայկական ԱԷԿ
·         Ուսումնական ֆիլմերի և ցուցադրությունների ստեղծում
·         Համագործակցություն Վրացախոսների ակումբի հետ, նյութերի թարգմանություններ
·         Առցանց քննարկում ակումբի բլոգում
·         Առցանց աշխատանք Թբիլիսիի 98 դպրոցի դասավանդողների և սովորողների հետ
Մասնակիցներ
1.      Մանուկյան Անի
2.      Սահակյան Նարեկ
3.      Մեհրաբյան Անի
4.      Սարգսյան Դևիդ
5.      Մնացականյան Մարինա
6.      Ստեփանյան Թամարա
7.      Ավետիսյան Ալբերտ
8.      Սարիբեկյան Լաուրա
9.      Հակոբյան Արման


6.10.13

Առաջին հայտը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից է


Անցել է մեկ ամիս, ինչ աշակերտ բառը փոխարինել եմ ուսանողով, չնայած մայրիկը դեռ դպրոցը չի փոխարինել համալսարանով: Դարձել եմ ուսանող, բայց մնացել եմ նույն կրթահամալիրյան սովորողը. այն սովորողը, ում ճանաչում էին հարազատ մարդիկ, այն սովորողը, ում դեռ 70 հոգի չի ճանաչում, միգուցե պետք էլ չէ :) Չգիտեմ ինչու, ուսանող բառն ինձ այդքան էլ հոգեհարզատ չէ, այն այնքան գուեղ, պայծառ ու անհոգ չի հնչում, ինչքան աշակերտը, այնքան հպարտ չի հնչում, ինչքան Սեբաստացին, ինչքան կրթահամալիրի սովորողը… Չեմ ուզում ինձ ներշնչել, տրամադրել վատը, բայց դպրոցը կարոտում եմ: Կարոտում եմ դպրոցյան միջոցառումները, ճամբարները, ճամփորդությունները, առավոտյան պարապմունքները, ամեն ինչը… Չնայած արդեն շրջանավարտ լինելուս, երբեք չեմ մոռանա իմ կրթահամալիրյան հիշողությունները, աշխարհի ամենալավ պահերն ու դրա համար էլ շարունակում եմ մասնակցել իմ էկո-հայրենագիտական մրցույթներին ու բացի ինձնից նաև մեջ եմ բերել իմ համակուրսեցիներին, որոնց հետ էլ ստեղծվեց թիմը, որոնց հետ էլ սկսվեց աշխատանքը ու որոնց հետ դեռ երկար ճանապարհ կա անցնելու :) Թիմի նախնական ներկայացումն ու մեր հետագա անելիքը փորձեցինք ներկայացնել այս փոքր հոլովակում, խոստանալով, որ դեռ ավելին կտեսնեք :) Բարի էկո-օր :)

Էկոտուրի ճամաբար


Հանրակրթական էկոտուր Էկոլոգիական նախագծերի ամենամյա ստուգատեսը կարևորում է հաղթողների էկոճամբարների իրականացումը: Այն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում է էկոլագիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում: Ընթանում է շատ հագեցած ծրագրով՝ վարպետության դասեր, արշավներ, հայրենագիտական զբոսանքներ, սպորտային միջոցառումներ:Կրթական փոխանակումները,միջազգային շփումները ճամբարի կարևոր մասն են կազմում: Նմանատիպ էկոճամբարները ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն: Ճամբարները կազմակերպվում են այնպիսի վայրերում, որտեղ կան որոշակի էկոլոգիական խնդիրներ, որոնց լուծում է պահանջվում, որտեղ կարելի է իրականացնել ճանաչողական, հայրենագիտական զբոսանքներ ու արշավներ:

26.7.13

Էկոլոգիական նախագծերի 4-րդ ամենամյա ստուգատես




Էկոլոգիական ուսումնական նախագծերի 4-րդ ամենամյա ստուգատես
Ապրիլի 24-26
Երևան
Աջակիցներ` ՀՀ ԿԳ նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
 
Էկոտուրի նպատակը՝  հասարակության ուշադրության ուղղում էկոլոգիական խնդիրներին, էկոլոգիական խնդիրների լուծում ուսումնական նախագծերով, էկոհանրակրթական գրադարանի ստեղծում, շրջակա միջավայրի բարելավում։ 
 
Էկոտուրի մասնակիցները՝  Հայաստանի,  Վրաստանի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժական աշխատողների մինչև 5 հոգիանոց խմբեր՝ 
  • հանրակրթական դպրոցը (դասարանը) ներկայացնող խմբեր.
  • սովորողների ոչ ֆորմալ խմբեր, ակումբներ։
 
Էկոտուրի թեմաները՝ 
  • Անաղբ դպրոց, համայնք
  • Մեր բակը՝ պարտեզ
  • Մեր լեռների էկոլոգիական խնդիրները
  • Գյուղամիջյան, գյուղական ճանապարհներ
  • 1988թ. երկաշարժի հետևանքների դանդաղ վերացումը` էկոաղետ
  • Գետերը և հէկաշինության մոլուցքը
  • Գետի հուն
  • Թռչունին բույն
  • Բնակավայրի հիմնախնդիրներ (կոնկրետ խնդիր)
  • Հայկական Ատոմային էլոկտրակայան:Կյանքը ԱԷԿ-ի շուրջ:
Էկոտուրի մասնակիցների համար պարտադիր է համարվում «Անաղբ դպրոց, համայնք» կամ «Մեր բակը՝ պարտեզ» նախագծերից որևէ մեկը:
Հայտերի ներկայացման ժամկետը՝ ապրիլի 13-ից 20-ը։ Հայտը լրացվում է առցանց՝ ստուգատեսի պաշտոնական կայքում։ Հայտում ներկայացվում են.
  • էկոլոգիական խնդրի լուծման ուսումնական նախագիծ և դրա իրականացման արդյունքները. 
  • դրամաշնորհի ներկայացվող ծրագիր՝ ուսումնական նախագծի ընդարձակում կամ այլ ուսումնական նախագիծ։
Էկոտուրի ժամանակացույցը
  • Ապրիլի 22`  Ծառի օրը. էկոտուրի մասնակիցները օրը նշում են իրենց բնակավայրում, դպրոցում. էկոտուրի կայքում պատմում օրվա մասին
  • Ապրիլի 24-26` էկոտուրի մասնակիցների ստեղծագործական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. նախագծերի ներկայացում, կլոր սեղան, վարպետության դասեր
  • Ապրիլի 24`  միավորող ակցիա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
  • Ապրիլի 25-ին՝ ժամը 15.15, էկոհամերգ Մարմարյա սրահում
  • Ապրիլի 26-ին՝ ժամը 15.00, էկոտուրի արդյունքների ամփոփում
  • Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի օրը. էկոտուրի մասնակիցները օրը նշում են իրենց բնակավայրում, դպրոցում. էկոտուրի կայքում պատմում օրվա մասին
  • Հուլիս-օգոստոս` էկոտուրի հաղթողների արշավախմբային ճամբարներ
Հաղթող նախագծերն արժանանում են փոքր դրամաշնորհի։ Դրամաշնորհով իրականացված նախագծերի արդյունքները ներկայացվում են Էկոտուր 2015-ին։ Ստուգատեսի մրցանակը Հանրակրթական էկոտուր 2014-ի ճամբարի ուղեգիրն է։ 
Հանրակրթական էկոտուրի տարածման, գովազդի, էկոպատումների, էկոֆիլմերի-ֆոտոշարքերի, էկո-բլոգների համար որոշված են խրախուսական մրցանակներ։ 
Կրթահամալիրն ապահովում է այլ լեզվով ներկայացված նախագծի հայերեն թարգմանությունը:
Ստուգատեսի մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում, անարգել օգտվել թվային միջոցներից, ինտերնետից:  
Պաշտոնական կայք` ecotourmskh.blogspot.com. 
Հեռ.(37410 ) 74 72 46
Ստուգատեսի տնօրեն՝  Մարթա Ասատրյան (37495) 61 70 70, m.asatryan@mskh.am