6.10.13

Էկոտուրի ճամաբար


Հանրակրթական էկոտուր Էկոլոգիական նախագծերի ամենամյա ստուգատեսը կարևորում է հաղթողների էկոճամբարների իրականացումը: Այն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում է էկոլագիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում: Ընթանում է շատ հագեցած ծրագրով՝ վարպետության դասեր, արշավներ, հայրենագիտական զբոսանքներ, սպորտային միջոցառումներ:Կրթական փոխանակումները,միջազգային շփումները ճամբարի կարևոր մասն են կազմում: Նմանատիպ էկոճամբարները ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն: Ճամբարները կազմակերպվում են այնպիսի վայրերում, որտեղ կան որոշակի էկոլոգիական խնդիրներ, որոնց լուծում է պահանջվում, որտեղ կարելի է իրականացնել ճանաչողական, հայրենագիտական զբոսանքներ ու արշավներ:


Էկոտուր հանրակրթական ստուգատեսի շրջանակներում երկու տարի շարունակ կազմակերպվել են էկոճամբարներ Հայստանի տարբեր վայրերում: Էկոտուր 2012-ի հաղթողները մասնակցեցին Վայոց Ձորի մարզում գտնվող Եղեգիսի կիրճում կազմակերպված Էկոճամաբրին:Էկոտուր 2013-ը առանձնահատուկ էր նրանով, որ ճամբարը կազմակերպվեց երկու մասով՝ Բյուրականի սկաուտական ճամբարը և Զիկատար բնապահպանական կենտրոնում միջազգային ճամբարը: Այս ճամբարներին մասնակցել են մոտ 100 պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից, Թբիլիսիից:
Էկոտուր 2014- ի հաղթողների ճամբարի կազմակերպման նախամատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Ճամբարը կարող է լինել վրանային-արշավախմբային, Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկում, ամերիկյան CENN ընկերության կազմակերպած էկոճամբարների հետ համատեղ և այլն:
Ճամբարի նպատակն է
·         Վեր հանել տվյալ վայրում առկա էկոլոգիական խնդիրները, մասնակիցներին ծանոթացնել տեղի պատմական արժեքների հետ, առկա խնդիրների համար որոնել լուծման ուղիներ, երիտասարդության շրջանում տարածել էկոմտածելակերպ, սերմանել կայուն զարգացման գաղափար և ապրել բնության հետ ներդաշնակ:
·         Մասնակիցներին տալ գործնական էկոլոգիական գիտելիքներ:
·         Զարգացնել արշավականի հմտություններ:
·        
Տեղանքում կողմորոշվելու կարողություններ:
·        
Տալ տարածքի էկոլոգիական վիճակի գնահատականը:
·        
Կատարել բարեկարգման, պարտիզպատական աշխատանքներ:

Մշակել և իրականացնել էկոնախագծեր
Խնդիրներ
·         Գտնել ճամբարի հովանավորների, միջազգային կազմակերպությունների, որոնք կազմակերպում եմ նմանատիպ ճամբարներ
·         Համագործակցություն ստեղծել ամերիկյան CENN կազմակերպության հետ, որը աշխարհում հայտնի է էկոճամբարների կազմակերպմամբ (կազմակերպության գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, որի ղեկավարի հետ կապնվել եմ, ուղարկել եմ Էկոտուր 2014- ի ծրագիրը և առաջարկել համագործակցել ճամբարի կազմակերպման հարցում):
·         Առցանց ուսումնասիրել արշավախմբային ճամբարների համար հարմար վայրերը:
·         Նախապես այցելել մի քանի վայրեր, որտեղ կարելի է կազմակերպել ճամբարը, ստեղծել տեղանքի հայրենագիտական և էկոլոգիական քարտեզերը:
·         Սովորողների հետ ստեղծել գովազդային հոլովակներ:

 Արդյունքում
·         Հնգօրյա  ուսումնական, հայրենագիտական, էկոգիական ճամբար
·         Ուսումնական նախագծերի իրականացում
·         Պարբերաբար հրապարակումներ էկոտուրի բլոգում, Կրթահամալիրի կայքում
·         Ուսումնական մեդիափաթեթի ստեղծում
·         Միջազգային ճամբարի աշխարհագրության ընդլայնում


Комментариев нет:

Отправить комментарий